Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Ոմանք, հանուն փողի, պաշտոնի ու դիրքի, անարժանապատվությունը կուլ տալով, «տուն են պահում»

Ոմանք, հանուն փողի, պաշտոնի ու դիրքի, անարժանապատվությունը կուլ տալով, «տուն են պահում»
28.06.2025 | 11:03

Տեսնես գիշերն ինչպե՞ս են լուսացրել Մայր Աթոռի դեմ հարձակման գնացած ուժայիններն ու նրանց հրաման իջեցրած հրամանատարները:

Եթե նորմալ են լուսացրել, ապա դեռ տաք են, ոչինչ, հետո մի օր կհասկանան, թե ինչ անպատվություն են բերել իրենց ցեղին, որի դառը պտուղները դեռ եկար են զգալու:

Քաղաքական բարձրագույն իշխանության մասով վաղուց ամեն ինչ պարզ է, իմաստ էլ չկա մեկնաբանելու:

Գործող կառավարիչն այս փուլում, իր համար մի շատ կարևոր խնդիր է լուծում` հնարավորինս շատ մարդու հանցակից/մեղսակից դարձնելու, իսկ ոմանք դա գիտակցելով` հանուն փողի, պաշտոնի ու դիրքի, անարժանապատվությունը կուլ տալով «տուն են պահում»:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1219

Մեկնաբանություններ